Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը պաշտոնանկ է արվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական պարգև է շնորհում դիրիժոր Վալերի Գերգիևին, արխիվ

Մյունխենի քաղաքապետ Դիթեր Ռեյթերը հայտարարել է Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, ռուս երաժիշտ Վալերի Գերգիևի պաշտոնանկության մասին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտերիմ հարաբերություններով հայտնի երաժիշտը հրաժարվել է հստակ, միանշանակ և անվերապահորեն դատապարտել Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, պարզաբանել է Գերգիևի գործատուն։

68-ամյա Գերգիևը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, արժանացել է աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ պարգևների ու ամենաբարձր կոչումների, աշխատել է առաջատար նվագախմբերի՝ այդ թվում Լոնդոնի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ, Ֆրանսիայի ազգային նվագախմբերի հետ, ղեկավարել է նաև «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբերը։