Պաշտոնական Անկարան վճռական է՝ կիրառել Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները և փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական և ուկրաինական ռազմական նավերի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահը:
«Մենք վճռական ենք՝ կիրառել Մոնտրոյի կոնվենցիայով նեղուցներում նավերի երթևեկության հարցում մեզ տրված լիազորությունները, որպեզի կանխենք ճգնաժամի խորացումը: Ինչպես մշտապես ասել ենք, կողմ ենք Ուկրաինայի ինքնիշխանությանը, քաղաքական միասնությանն ու տարածքային ամբողջականությանը: Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի տարածքների նկատմամբ, ողջունում ենք Ուկրաինայի ղեկավարության ու ժողովրդի մղած պայքարը», - հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կառավարության նիստից հետո:
1936 թվականին ընդունված Մոնտրոյի կոնվենցիայի 19-րդ կետի համաձայն՝ Թուրքիան պատերազմական իրավիճակում կամ նման վտանգի պարագայում իրավունք ունի սահմանափակել պատերազմող երկրների ռազմական նավերի անցումն իր վերահսկողության ներքո գտնվող Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով: Բացառություն են միայն ռազմակայան վերադարձող նավերը, որոնք կարող են անարգել վերադառնալ ելման կետեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան դիտարկում է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական և ուկրաինական ռազմական նավերի համար փակելու հնարավորությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)