Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, տեղեկացնում է Հայաստանի վարչապետի գրասենյակը:
Մակրոնն ու Փաշինյանն անդրադարձել են Փարիզում նախատեսվող Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի անցկացմանն ու առաջիկայում կայանալիք իրենց հանդիպմանն առնչվող օրակարգային հարցերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը, մտքեր են փոխանակվել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը` Ալիևի հետ հեռավար հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն ևս ընդգծում է՝ հաղորդակցության ուղիները պետք է վերականգնվեն՝ ինքնիշխանության սկզբունքը հարգելով