Բելառուսի և Ուկրաինայի սահմանին գտնվող Պրիպյատի շրջանում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Պաշտոնական Կիևի պնդմամբ՝ բանակցությունների նպատակն անհապաղ հրադադարի հաստատումն ու ռուսական զորքերի Ուկրաինայի տարածքից դուրսբերումն է։
Ուկրաինայի պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և Պոդոլյակը։
Ռուսաստանի պատվիրակության կազմում են արտգործնախարարության, պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի պատվիրակությունը ժամանեց բանակցությունների վայր ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր սպասվում են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև