Մեծաքանակ ռուսական ուժեր մոտ 65 կմ հեռավորությունից շարժվում են դեպի Կիև․ Maxar

Maxar Technologies-ի հրապարակած արբանյակային պատկերներից, 27-ը փետրվարի, 2022թ․

Կիրակի օրն արված արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ մեծ քանակությամբ ռուսական ցամաքային ուժեր՝ ներառյալ տանկեր, Կիևից մոտ 65 կիլոմետր հեռավորության վրա են և շարժվում են դեպի Ուկրաինայի մայրաքաղաք, հայտնել է ամերիկյան մի մասնավոր ընկերություն:

Maxar Technologies-ի հրապարակած պատկերներում կարելի է տեսնել բազմաթիվ միավորներ զինտեխնիկա, ավտոշարասյուն, որը մոտ 5 կիլոմետր է ձգվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)