Հայաստանը շատ վտանգավոր, անկայուն վիճակում է․ Ռոնալդ Սյունի

Հայաստանը շատ վտանգավոր, անկայուն վիճակում է, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սյունին՝ խոսելովռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունից։

«Հայաստանի համար սա աղետ է, որովհետև Հայաստանի հիմնական դաշնակիցը, որն այժմ կանգնած է նրա ու Ադրբեջանի միջև Ղարաբաղում, Ռուսաստանն է։ Տեսեք՝ սա ինչ վիճակում է դնում Հայաստանին․ մի թշնամական միջավայրում, որտեղ կան Թուրքիան ու Ադրբեջանը, այդ տարածաշրջանում կան երկու հզոր պետություններ Ռուսաստանն ու Իրանը, որոնց վրա Հայաստանը հենվում է անվտանգության, վառելիքի և այլնի առումով, բայց դրանք երկուսն էլ Արևմուտքում ատելի են։ Այնպես որ Հայաստանը շատ վտանգավոր, անկայուն վիճակում է», - ասաց փորձագետը։

Սյունին նկատեց՝ Հայաստանն այն երկիրն է, որ իրեն Արևմուտքի մի մաս է պատկերացնում, և եթե այլ իրավիճակ լիներ, գուցե Հայաստանն էլ ցանկանար ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ դառնալ։

«Սրանք մի տեսակ ուտոպիստական նպատակներ են, բայց նման ձգտումներ եղել են, սակայն այժմ այն լիովին կախված է Ռուսաստանից, բայց Ռուսաստանն ինքն իրեն մերժված, մեկուսացած պետություն է դարձնում միջազգային ասպարեզում», - ասաց Ռոնալդ Գրիգոր Սյունին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․