Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Ժնև՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին:
Միրզոյանը Ժնևոմ կլինի մինչև մարտի 1-ը, նախատեսվում են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ:
Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 47 անդամ երկրներից բաղկացած միջպետական մարմին է, որը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման հարցերով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ