Միացյալ Նահանգները և Եվրամիության երկրները կողմ են Ռուսաստանին SWIFT բանկային համակարգից անջատելուն։ Նախօրեին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել էր ԵՄ-ին փորձել քվեարկել ռուսական «որոշ» բանկերի համակարգից անջատելու, ինչպես նաև Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցման օգտին։
Նրա խոսքով` այս առաջարկը համաձայնեցվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Կանադայի հետ։
Խանութների դարակներից ներկրվող ապրանքների անհետացում, գների աճ, արժեզրկում, արտերկրում քարտով վճարելու անկարողություն, սրանք, ըստ պաշտոնյայի, սպառնում են Ռուսաստանին:
«Մենք միասին ծրագրում ենք միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու, որ Ռուսաստանը չկարողանա օգտագործել իր Կենտրոնական բանկի պահուստները՝ աջակցելու իր արժույթին և դրանով իսկ խաթարելու մեր պատժամիջոցների ազդեցությունը», - հավելել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: