Մակրոնը աջակցություն է հայտնել Վրաստանի և Մոլդովայի ինքնիշխանությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Վրաստանի ու Մոլդովայի նախագահների հետ հեռախոսազրույցներում ասել է, որ Ֆրանսիան կաջակցի նրանց՝ «լարվածության և անկայունության ցանկացած փորձերի դեմ»։

«Մենք կանգնած ենք Մոլդովայի և Վրաստանի կողքին՝ պաշտպանելու նրանց ինքնիշխանությունն ու անվտանգությունը», - փետրվարի 26-ին կայացած հեռախոսազրույցների մասին հաղորդում է Ելիսեյան պալատը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պլանավորել է գալիք շաբաթվա սկզբին այցելել Փարիզ։