Թբիլիսիում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել Վրաստանի վարչապետի հրաժարականի պահանջով՝ ուկրաինական հարցում պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշման պատճառով։
Այսօր ավելի վաղ վարչապետ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը չի պլանավորում միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին։ Վրաստանի վարչապետը նաև բացառել է, որ կուղևորվի Կիև՝ աջակցություն հայտնելու ուկրաինացի ժողովրդին։ Ղարիբաշվիլին այդ հարցին արձագանքելով ասել է՝ Ուկրաինայի օդային տարածքը փակ է։
Թբիլիսիում բազամահազարանոց ցույցն ուղեկցվում է վարչապետի հրաժարականի կոչերով, Ուկրաինային աջակցող կարգախոսներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին