Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր հրատապ նիստ կգումարեն՝ քննարկելու Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, Կիևին աջակցելու հետագա քայլերը։
Մինչ այդ, ԵՄ առաջնորդները համաձայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կիրառել, որն ուղղված է երկրի ֆինանսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներին։
«Այս գիշեր հաստատված զանգվածային և նպատակային պատժամիջոցների փաթեթը ցույց է տալիս, թե որքան միասնական է Եվրամիությունը», - Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԵՄ-ին ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ «Ռուսաստանի վրա ճնշումը պետք է մեծանա», - Twitter-ում գրել է Զելենսկին։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ երկրները համաձայնեցրին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)