Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի նախագահները։
Պաշտոնական Թեհրանի նախաձեռնությամբ տեղի ունեցած զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը Էբրահիմ Ռաիսիին տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման մասին՝ «հատուկ ռազմական գործողություն անցկացնելու որոշման համատեքստում»։
Կրեմլի փոխանցմամբ՝ Իրանի նախագահն «ըմբռնում է հայտնել անվտանգության ոլորտում Ռուսաստանի մտահոգությունների վերաբերյալ՝ կապված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների հետ»։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես օրինական պատասխան տասնամյակների ընթացքում անվտանգության պայմանագրերի խախտման և իր երկրի անվտանգությունը խաթարելու Արևմուտքի ջանքերին», - փոխանցում է Իրանի նախագահի մամլո ծառայությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)