Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման կապակցությամբ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը՝ խստորեն դատապարտելով ռուսական ագրեսիան։
Ռուսամետ համարվող քաղաքական գործիչն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային և կոչ արել չափազանց կոշտ պատժամիջոցներ կիրառել Կրեմլի դեմ, մասնավորապես՝ Ռուսաստանին անջատել SWIFT միջազգային ֆինանսական հաղորդակցության համակարգից։ «Խելագարներին պետք է մեկուսացնել», - ասել է Չեխիայի նախագահը։
Անցած օրերին Զեմանը հայտարարել էր, որ չի հավատում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման հնարավորությանը։ Չեխիայի նախագահն այսօր խոստովանել է, որ սխալ էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևելյան Եվրոպայի երկրների արձագանքը Ռուսաստանի գործողություններին