Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է գտնվում Հայաստանի քաղաքացիների հետ։
Հայտարարությունում նշում է, որ Ուկրաինայում գտնվող Հայաստանի քաղաքացիները, ովքեր դեռևս կապ չեն հաստատել դեսպանության հետ, կարող են զանգահարել և իրենց գտնվելու վայրի վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկություններ փոխանցել․
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782
Հաղորդվում է Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում պայթյունների և կրակոցների մասին՝ Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո, որը կարող է ազդարարել երկու երկրների միջև ծանր մարտերի սկիզբը: