Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ասել է, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի ենթատեքստում այս պահին Վրաստանի համար Ռուսաստանից բխող սպառնալիք չկա:
«Հիմնվելով մեր հետախուզական ծառայությունների տրամադրած տեղեկատվության վրա, ես կարող եմ ասել, որ հիմք չունեմ մտածելու, թե մեզ այսօր {Ռուսաստանի կողմից} վտանգ է սպառնում»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Խոսելով այսօրվա ճգնաժամի մասին, Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Ուկրաինան կկարողանա խուսափել պատերազմից, և երկրում խաղաղություն կտիրի:
Վրաստանը պաշտոնապես դատապարտել է փետրվարի 21-ին Կրեմլի կողմից Դոնբասի երկու ինքնահռչակ կազմավորումների անկախության ճանաչումը: