Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որը գլխավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

ԱԽ անդամներից բացի՝ նիստին մասնակցել են նաև նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը և Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը: