«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բավարար է, կան որոշակի պայմանավորվածություններ տարածաշրջանում անվտանգության ապահովման առումով, թեև մի շարք խնդիրներ դեռևս պահպանվում են», - ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ առանց հստակեցնելու, թե որ խնդիրները նկատի ունի։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ ընդհանուր առմամբ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, բայց դեռևս ամբողջությամբ լուծված չէ։
«Չնայած խնդիրներին, որոնք ընթացիկ կյանքում դեռևս ծագում են, կարծում եմ, այնուամենայնիվ, գոհ ենք, որ հասել ենք այն մակարդակին, որում գտնվում ենք։ Կան արդեն որոշակի պայմանավորվածություններ ոչ միայն այնտեղ ապրող բոլոր մարդկանց անվտանգության ապահովման առումով, այլ նաև առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ... Գիտեմ, որ դեռ կան վեճեր, անելիքներ կան, բայց մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ այս գործընթացը շարունակվի խաղաղ ճանապարհով, որպեսզի մենք հասնենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի գոհունակությանը», - հայտարարել է Պուտինը։
Մանրամասները՝ քիչ անց: