Պուտինն ու Ալիևը վաղը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն

«Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը վաղը Մոսկվայում դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն», -վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը՝ հաղորդում է TACC գործակալությունը։

Կրեմլի տեղեկություններով, Իլհամ Ալիևի՝ վաղը մեկնարկող պաշտոնական այցի ընթացքում կողմերը քննարկելու են քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ասպարեզներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

«Բացի այդ, կողմերը ակնկալում են քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը», - հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։