Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 293-ով, բուժվածներինը՝ 1474-ով, գրանցվել է մահվան ևս 16 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 293-ով՝ հասնելով 415 հազար 757-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1474-ով և հասել 392 հազար 080-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 192 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 864 հազար 871-ի։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 338-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 13 հազար 749 մարդ։

ՀՀ-ում ընդհանուր պատվաստվել է 1մլն 992 հազար 891 մարդ

Հայաստանում փետրվարի 20-ի դրությամբ ընդհանուր պատվաստվել է 1մլն 992 հազար 891 մարդ, որից առաջին դեղաչափ՝ 1 մլն 77 հազար 319։ Ամբողջությամբ պատվաստվել է 896 հազար 723 մարդ։