«Ռուսաստանի և ԲԵլառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլում գտնվող հատուկ կառավարման կենտրոնից այսօր հետևում են ռազմավարական զսպման ուժերի պլանային զորավարժություններին», - հաղորդում է Բելառուսի պաշտոնական «Բելտա» գործակալությունը։
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ հայտարարել էր, որ այսօր մեկնարկող զորախաղերի ընթացքում բալիստկ և թևավոր հրթիռների արձակումներ են իրականացվելու։ Զորավարժություններին մասնակցում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի, Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի, Հարավային ռազմական օկրուգի, Հյուսիսային և Սևծովյան նավատորմերի ստորաբաժանումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաղը Ռուսաստանը բալիստիկ և թևավոր հրթիռներով զորավարժություններ կսկսի՝ Պուտինի գլխավորությամբ