Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը այսօր հանդես է եկել տեսաուղերձով, հայտնելով, որ փետրվարի 18-ից կազմակերպվում է բնակչության զանգվածային, կենտրոնացված տարհանում դեպի Ռուսաստան։ Առաջին հերթին տարհանվում են կանայք, երեխաները և մեծահասակները։
Նա ասել է, որ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններով Ռոստովի մարզում պատրաստի տեղեր կան տարհանված մարդկանց տեղավորելու համար։