ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը դեռ հնարավոր է, և Մոսկվային կոչ է արել հակամարտությունից դուրս գալ դիվանագիտական ճանապարհով։
«Եկեք պարզ ասենք՝ Ռուսաստանի կառավարությունը այսօր կարող է առանց վերապահումների, երկիմաստության կամ խուսափումների հայտարարել, որ չի ներխուժելու Ուկրաինա, դա հստակ ասի ամբողջ աշխարհին և գործնականում ցույց տա՝ զորքերը հետ քաշի զորանոցներ», - ընդգծել է Բլինքենը։
ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան ասել է, որ Ուկրաինան նախկինի պես հանձնառու է հակամարտության կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով, բայց եթե Ռուսաստանը գնա սրացման, Ուկրաինան «ինքն իրեն կպաշտպանի»։
Ռուսաստանի ներկայացուցիչ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինն ասել է, թե Արևմուտքի մեղադրանքները, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա, որևէ հիմք չունեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ռուսաստանը հակամարտության կողմ դարձնելու փորձերն ուժ և հիմք չունեն»․ ՌԴ ԱԳ փոխնախարար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական հարձակման սպառնալիքը դեռ մնում է, պնդում է Վաշինգտոնը