ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ փորձելով թուլացնել ուկրաինական ճգնաժամը: Ինչպես նշել է Պետդեպարտամենտը՝ հանդիպումը տեղի կունենա պայմանով, որ Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա:
Բլինքենն առաջարկել է հանդիպում անցկացնել Լավրովի հետ, իսկ Ռուսաստանը ժամկետներ է առաջարկել հաջորդ շաբաթվա վերջին, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Հանդիպումը կկայանա Եվրոպայում՝ «պայմանով, որ Ուկրաինա ռուսական նոր ներխուժում չի լինի», հավելել է նա։
«Եթե նրանք ներխուժեն մոտակա օրերին, պարզ կդառնա, որ նրանք երբեք դիվանագիտությանը լուրջ չեն վերաբերվել», - ընդգծել է Փրայսը։
Հայտարարությունը հայտնվեց ԱՄՆ պաշտոնյաների նախազգուշացումների ֆոնին, որ ռուսական ներխուժումն Ուկրաինա կարող է տեղի ունենալ մոտակա օրերին՝ հաշվի առնելով, որ որոշ գնահատականներով՝ Մոսկվան մոտ 150 հազար զինվոր է կուտակել Ուկրաինայի սահմանների մոտ: Ռուսաստանը բազմիցս հերքել է ներխուժման պլանավորումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը Լավրովին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Եվրոպայում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական հարձակման սպառնալիքը դեռ մնում է, պնդում է Վաշինգտոնը