Էրդողան․ Հունաստանը պետք է դադարեցնի Էգեյան ծովի կղզիներում ռազմական ակտիվությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

«Թուրքիան չի կարող անհաղորդ մնալ, եթե Հունաստանը, խախտելով կնքված պայմանագրերը, ռազմական ակտիվություն ցուցաբերի Էգեյան ծովի ապառազմականացված կղզիներում», - Hurriyet-ի փոխանցմամբ՝ այսօր Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ավարտին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Անկարան նաև դիմել է Միացյալ Նահանգներին՝ կղզիներում հունական ռազմական ակտիվությունը դատապարտելու կոչով։

«Ամեն դեպքում, եթե Հունաստանը շարունակի նման գործելաոճը, մենք նրանց կզգուշացնենք ամենաբարձր մակարդակով», - նշել է Էրդողանը։