Ուկրաինայում այսօր նշում են Միասնության օրը։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 16-ը «Միասնության օր» հռչակեց անցած շաբաթավերջին, երբ արևմտյան մի շարք պետություններ հայտարարեցին, որ Ուկրաինայի դեմ ռուսական հարձակումը կարող է ձեռնարկվել հենց այսօր։
«Մեզ բոլորիս միավորում է խաղաղ պայմաններում, երջանիկ, մեր ընտանիքների հետ ապրելու ցանկությունը։ Մենք ունենք այս ամենի իրավունքը, քանի որ ապրում ենք մեր տանը՝ Ուկրաինայում։ Որևէ մեկն այնպես չի սիրում մեր երկիրը, ինչպես մենք ենք այն սիրում։ Որևէ մեկը չի կարող մեր հայրենիքը պաշտպանել այնպես, ինչպես մենք ենք այն պատրաստ պաշտպանել», - սոցիալական ցանցերում տարածած ուղերձում այսօր նշել է Ուկրաինայի նախագահը։
Այսօր ամբողջ օրվա ընթացքում ուկրաինական բոլոր հեռուստաալիքների եթերում Ռուսաստանի հետ հարաբերություններին, մյուս հրատապ խնդիրներին նվիրված հեռուստամարաթոններ են անցկացվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի նախագահը փետրվարի 16-ը հռչակել է Միասնության օր