«Մարսել»-«Քարաբաղ» խաղին ընդառաջ Ֆրանսիան անվտանգության քայլեր է ձեռնարկում

Փետրվարի 17-ին Մարսելում կայանալիք «Մարսել» - «Քարաբաղ» ֆուտբոլային թիմերի հանդիպմանն ընդառաջ Ֆրանսիան անվտանգության քայլեր է ձեռնարկում, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքիրի Գրոսսը։

«Անվտանգության բոլոր քայլերը հաշվի առնվել են ինչպես մարզադաշտ մտնելիս, այնպես էլ դուրս գալուց»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` հայտարարել է ֆրանսիացի դեսպանը` հավելելով, որ արվում է ամեն ինչ, որպեսզի խաղն անցկացվի անվտանգ պայմաններում։

Ավելի վաղ Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիան իր մտահոգություններն էր փոխանցել ՈւԵՖԱ-ին հայաշատ քաղաքում խաղի ժամանակ «ֆրանսահայերի կողմից հնարավոր սադրանքների» կապակցությամբ։