ԱՄՆ Պետքարտուղարությունը նախազգուշացրել է Ամերիկայի քաղաքացիներին «չմտնել Բելառուս՝ օրենքների կամայական կիրառման, կալանավորման վտանգի և Ուկրաինայի հետ Բելառուսի սահմանի երկայնքով ռուսական ռազմական ուժի անսովոր կուտակման պատճառով»։
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև կոչ է արել Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ հեռանալ այդ երկրից։
«Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական անսովոր և անհանգստացնող ռազմական ակտիվության աճի պատճառով ԱՄՆ քաղաքացիները, ովքեր գտնվում են Բելառուսում կամ ծրագրում են ուղևորություն Բելառուս, պետք է տեղյակ լինեն, որ իրավիճակն անկանխատեսելի է, և տարածաշրջանում լարվածության աճ կա» - ընդգծել են Պետքարտուղարությունում:
Դեռ հունվարի 31-ին Պետդեպարտամենտը հրահանգել էր Բելառուսից հեռանալ ամերիկացի դիվանագետների ընտանիքների անդամներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետդեպը ամերիկացի ընտանիքներին կարգադրել է հեռանալ նաև Բելառուսից