Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուջի Դի Մայոն փետրվարի 15-ին կմեկնի Կիև, որտեղ իր ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ կքննաերկի Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու հնարավորությունը:
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը մեղմելու Իտալիայի գործադրած ջանքերի շրջանակներում և ճգնաժամը դիվանագիտակլան եղանակով կարգավորելու համար արտգործնախարար Լուիջի Դի Մայոն փետրվարի 15-ին մեկնում է Կիև»․ - ասվում է Իտալիայի ԱԳՆ մամլո հաղորդագրությունում:
Ըստ այդ հաղորդագրության՝ Լուիջի Դի Մայոն Կիևում կվերահաստատի, որ «Իտալիան, սերտորեն համակարգելով դիրքորոշումը Եվրամիության և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, անվերապահորեն սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»:
Նախարարը նաև կընդգծի, որ Ուկրաինայի ճգնաժամն անհրաժեշտ է կարգավորել Մինսկի համաձայնությունների շրջանակներում:
Ենթադրվում է, որ Իտալիայի արտաքին գերատեսչության ղեկավարը չորեքշաբթի օրը կայցելի նաև Մոսկվա, որտեղ պետք է բանակցի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: