ԱՄՆ-ը պատրաստ է անվտանգության հարցերում շարունակել քննարկումները ՌԴ-ի հետ

ԱՄՆ պետական դեպարտամենտը, արխիվ

Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունը հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստ է անվտանգության հիմնախնդիրների շուրջ շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ: Այդ մասին ասել է պետական դեպարտամենտի ներկայացուցիչը:

«Մենք տակավին բաց ենք և պատրաստ ենք նոր հանդիպումների մեր ռուսաստանցի գործընկերների հետ: Մենք ակտիվորեն աշխատում ենք հարցերը դիվանագիտական եղանակով լուծելու ուղղությամբ և շարունակում ենք կապ պահպանել Ռուսաստանի կառավարության հետ»,- ասել է պետական դեպարտամենտի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, Վաշինգտոնը վճռականորեն սատարում է Մինսկի համաձայնությունների կատարմանն ուղղված բոլոր կողմերի ջանքերին:

«Բայց հստակություն մտցնելու համար, հարկ ենք համարում նշել, որ Ուկրաինայի արևելքից ռուսական ստորաբաժանումների դուրսբերումը շատ լավ սկիզբ կլիներ»,- ասել է ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցիչը: