Ռուսաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել դեռահասներին: Բժիշկները դրա համար կիրառում են Sputnik M անվամբ նոր տեսակի վակցինան: Այն ներարկում են 12-ից 19 տարեկան բնակիչներին:
Sputnik M-ը մշակել է Sputnik շարքի պատվաստանյութերը ստեղծած Գամալեայի կենտրոնը: Առողջապահության նախարարությունն այն գրանցել է անցյալ տարվա նոյեմբերի վերջին:
Այս երկուշաբթի օրը Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 180 հազար նոր ախտահարում: