Վրաստանում ուժեղ երկրաշարժից հետո գիշերը գրանցվել է ևս 6 ցնցում

Անցած գիշեր Վրաստանում 6 հետցնցում է գրանցվել Դմանիսի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում կիրակի երեկոյան տեղի ունեցած 6․2 մագնիտուդով ուժեղ երկրաշարժից հետո։

Բոլոր հետցնցումները տեղի են ունեցել Սամեբա գյուղի մոտ։ Դրանց ուժգնությունը տատանվել է 4․5-ից 3․1 բալլի սահմաններում։

Մայրաքաղաք Թբիլիսիում հետցնցումները չեն զգացվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում և Հայաստանում 6-7 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել