Ադրբեջանի ՊՆ չորս բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են խոշոր չափերի յուրացման կասկածանքով

Ադրբեջանի պաշտպանության նախարարության չորս բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են ավելի քան 10 միլիոն մանաթի (շուրջ 5.8 միլիոն դոլար) յուրացման կասկածանքով, նրանց մեղադրանք է առաջադրվել հատկապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ հրապարակումների՝ Բաքվի զինվորական դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ չորս ամիս ժամկետով։

Ենթադրվում է, որ զինծառայողները ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության իրականացրած գործողության ժամանակ: