Ուկրաինայի օդային տարածքը փակելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են երկրի ենթակառուցվածքների նախարարությունից։
Օդային տարածքի փակումը երկրի ինքնիշխան իրավունքն է, և որևէ որոշում չի կայացվել, հավելել են գերատեսչությունից:
Գործակալության տվյալներով՝ ավիաընկերությունների մեծ մասը շարունակում է գործել առանց սահմանափակումների։
Նախարարությունը հավելել է, որ Ուկրաինան խորհրդակցում է միջազգային գործընկերների հետ և պատրաստում կառավարության համապատասխան որոշումները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական Sky Up ավիաընկերության օդանավը Քիշնևում վայրէջք է կատարել, քանի որ սեփականատերը նրան արգելել է մտնել Ուկրաինայի օդային տարածք:
Կազմակերպվել է ուղևորների փոխադրումը Կիև: