Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2676-ով, բուժվածներինը՝ 3658-ով, գրանցվել է մահվան ևս 31 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 676-ով՝ հասնելով 402 հազար 403-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 31 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 3 հազար 658-ով և հասել 365 հազար 662-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 743 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 811 հազար 771-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 145-ի։

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 27 հազար 29 մարդ։

Արցախում՝ 181 նոր դեպք

Արցախում փետրվարի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ կատարվել է 413 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, ստացիոնար բուժում է ստանում 43 վարակակիր։

2022-ին Արցախում կատարվել է 4 հազար 557 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1268 դեպք: Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուսի հետևանքով մահվան 20 դեպք է արձանագրվել: