Գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են իրավական ոլորտին առնչվող հարցեր

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր քննարկել են իրավական ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, ըստ դատախազության, անդրադարձել են Հայաստանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման և կայացման, նաև այլ ուղղություններով ցուցաբերված օժանդակությանը:

Դատախազությունը հետևողական է կոռուպցիայի դեմ պայքարում և հատկապես պետությունից հափշտակված և դուրս բերված ակտիվները Հայաստան վերադարձնելու հարցում, ընդգծել է Արթուր Դավթյանը:

Դեսպան Թրեյսին փոխանցել է ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ժողովրդավարական ինստիտուների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում Հայաստանի իրավասու մարմինների գործադրած ջանքերին: