Պաշտոնական Տաշքենդը քննադատում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն՝ առաջիկա 15 տարիներին հետխորհրդային տարածքի մի շարք երկրներ, այդ թվում՝ Ուզբեկստանը, կմիանան Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։
«Անպատասխանատու հայտարարությունների շարքը չի համապատասխանում պետական հարաբերությունների այն մակարդակին, որ ձեռք է բերվել երկու երկրների համատեղ ջանքերով», - ռուսական TACC գործակալությանն ասել Ուզբեկստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից մեկը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Խորհրդարանականները նույնքան կոշտ են արձագանքում Լուկաշենկոյի կոշտ հայտարարություններինՀայաստանում Բելառուսի դեսպանն այսօր եղել է ԱրտգործնախարարությունումՊաշտոնական Թբիլիսին զուսպ է արձագանքում Լուկաշենկոյի վերջին հայտարարություններինԼուկաշենկոյի վերլուծությունները առնչություն չունեն ՀՀ-ի և նրա արտաքին քաղաքականության հետ․ ԱԳՆ խոսնակԼուկաշենկո. Հայաստանը փախչելու տեղ չունի, և Նիկոլ Վովաևիչը դա տեսել է«Ավելի խելամիտ կլիներ, եթե Լուկաշենկոն նախևառաջ զբաղվեր իր սեփական երկրի ներքին և արտաքին խնդիրներով։ Դրանք այսօր թեև հետին պլան են մղվել, սակայն, ցավոք սրտի, չեն վերացել», - նշել է ինքնությունը բացահայտել չցանկացող ուզբեկստանցի պաշտոնյան։