44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:
Հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հուլիսի 26-ին հայտարարեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու որոշման մասին, որի մեջ կներառվեն նաև արտախորհրդարանական ուժերը:
Հանձնաժողով ստեղծելու առաջարկ կառավարությանն արել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեռ պատերազմից հետո։ Սակայն Էդմոն Մարուքյանի ղեկավարած խմբակցության առաջարկին իշխանությունը ընթացք չէր տվել: