Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ստորագրել է հրամանագիր 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» իր հրամանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Համաձայն հրամանագրի՝ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը վերանվանվել է Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից առանձնացվել է էկոնոմիկայի մասը և միացվել Ֆինանսների նախարարությանը, պետական կառավարման մարմինների կառուցվածքում ավելացել են Պետական վերահսկողական ծառայությունը (ներկայումս գործող Նախագահի վերահսկողական ծառայության իրավահաջորդը) և նորաստեղծ Նյութական վնասների հարցերի կոմիտեն, հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։