Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց ընտրական հանցագործությունների համար մեղադրվող Գորիսի քաղաքապետի կալանքին առնչվող բողոքը։
Ավելի վաղ առաջին ատյանը մերժել էր գրավի դիմաց ազատ արձակել հուլիս ամսից կալանավորված Առուշ Առուշանյանին։ Նրա պաշտպանները բողոքարկում էին հենց այս որոշումը։
Պաշտպանական կողմն առաջին ատյանի դատարանում միջնորդել էր առնվազն 80 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Գորիսի քաղաքապետին: Պաշտպանական կողմը կքննարկի՝ արդյոք կբողոքարկեն որոշումը, թե ոչ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առուշանյանը կալանավորվեց, փաստաբանը դատարանի որոշումը քաղաքական հետապնդման հետևանք է որակում