Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ, այսօր, լրատվամիջոցների հարցին ի պատասխան, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահի երեկվա հայտարարությունը։
Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլի խոսնակը համարվող հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ նշելով նաև Հայաստանի անունը։ «Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է», - հայտարարել է Լուկաշենկոն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկո. Հայաստանը փախչելու տեղ չունի, և Նիկոլ Վովաևիչը դա տեսել է