Լեհաստանը ՆԱՏՕ-ին կոչ է անում հզորացնել արևելյան թևը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, արխիվ:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի ամուր դարձնի արևելյան թևը: Այդ մասին նա հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում:

«Ես դիմել են գլխավոր քարտուղարին ՆԱՏՕ-ի արևելյան թևն ամրացնելու առաջարկով», - ասել է Դուդան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է հզորացնել ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում:

«Մեզ պետք է ամրապնդել արևելյան թևը ոչ միայն Լեհաստանում և Բալթյան երկրներում: Ես մտածում եմ նաև Եվրոպայի հարավի մասին: Ամբողջ երկայնքով է անհրաժեշտ դիրքերի ամրապնդում», - ասել է Անջեյ Դուդան: