ՊԲ-ն հերքում է ադրբեջանական Ղափանլուի ուղղությամբ կրակոցներ արձակելու լուրերը

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տեղեկությունները, թե ՊԲ- ի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ: Ըստ Պաշտպանության բանակի` այդ լուրերը կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ:

«Իրականում, նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից», - հայտարարում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը` ևս մեկ անգամ փաստելով հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին: