Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2467 նոր դեպք` այդ թիվը հասնելով 389 հազար 957-ի: Առողջացածների թիվն ավելացել է 2280-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 350 հազար 636-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 29 հազար 681 քաղաքացի:
Երեկ իրականացվել է 6640 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասել է 2 միլիոն 778 հազար 485-ի:
Գրանցվել է կորոնավիրուսից մահվան 5 դեպք, ընդհանուր` 8086, այլ պատճառով գրանցված մահվան ելքերի թիվը1554 է:
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում
Փետրվարի 5-ին կատարված 229 թեստավորման արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 94 նոր դեպք է գրանցվել, այդ թվում` երեխաներ։
Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 վարակակիր, հայտնում են Առողջապահության նախարարությունից: Բժիշկները 8 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 22-ինը՝ ծանր:
Ընթացիկ տարվա ընթացքում իրականացվել է 2944 քաղաքացու հետազոտություն, որից 515-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։