«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը "Роскомнадзор"-ից՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունից, ստացել է մոտ 40 պաշտոնական գրություններ Ալեքսեյ Նավալնիին առնչվող մի շարք հրապարակումներ կայքէջերից հեռացնելու պահանջով:
Այդ հրապարակումներն, ըստ "Роскомнадзор"-ի, ծայրահեղական բնույթ ունեն և պետք է անհապաղ հեռացվեն: Պահանջը չկատարելու դեպքում "Роскомнадзор"-ը սպառնում է արգելափակել «Ազատություն» ռադիոկայանի մի շարք կայքեր:
Նմանօրինակ նամակներ են ստացել նաև Настоящее время հեռուստակայանը, «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական, տաջիկական, ղազախական և թաթար-բաշկիրական խմբագրությունները:
Մինչ այդ, նման պահանջներ են ներկայացվել «Дождь», «Медуза», «Эхо Москвы», «Новая газета» և լրատվական մի շարք այլ կառույցներ: