Թուրքիայի նախագահը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Կիև, 3 փետրվարի, 2022թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինեն, վարակվել են կորոնավիրուսով:

«Այսօր ես և կինս COVID-19 ստուգում ենք հանձնել, քանի որ զգացել ենք այդ հիվանդության առաջին նշանները: Պատասխանը դրական է: Պարզվել է, որ մենք վարակվել ենք վիրուսի «օմիկրոն» ենթատեսակով, հիվանդությունը թեթև ենք տանում», - Telegram-յան ալիքում գրել է Թուրքիայի ղեկավարը, նշելով, որ շարունակում է տնից աշխատել:

Անցյալ տարի Էրդողանը պատվաստվել է Sinopharm տեսակի չինական արտադրության վակցինայով, ստանալով պահանջված բոլոր ներարկումները:

Փետրվարի 3-ին Էրդողանը տիկնոջ ուղեկցությամբ այցելել է Կիև, որտեղ բանակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմրի Զելենսկու հետ: