Trend լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանում՝ Եվլախի շրջանում գտնվող Արանի գյուղում կասետային ռումբի պայթյունից զոհվել է 26-ամյա հովիվ Իսմայիլ Միկայիլովը:
Դեպքի վայր են ժամանել ադրբեջանցի ոստիկանները և շրջանի դատախազության աշխատակիցները: Trend-ի պնդմամբ՝ «կասետային ռումբը 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն է արձակել»:
Իրավապահները զննել են տեղանքը և դատաբժշկական փորձաքննություն են անցկացրել: Միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ: