Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը Երևանում է։ Նա առանձնազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը, ապա երկու երկրների արտգործնախարարները հանդես կգան համատեղ ասուլիսով։
Նախատեսված են հանդիպումներ նաև վարչապետի, Ազգային ժողովի նախագահի հետ։
Այսօր Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կմասնակցեն Ավստրիական զարգացման գործակալության պաշտոնական բացման արարողությանը։
Շալենբերգ այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն, հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ հիշեցնելով նաև, որ Ավստրիան այն եզակի պետություններից է, որի կառավարությունը շուրջ 4 տարի դրամաշնորհներ է տրամադրել Հայաստանում սիրիահայության վիճակը բարելավելու նպատակով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավստրիայի արտգործնախարարը վաղը կժամանի Հայաստան