Չինաստանում, Ձմեռային օլիմպիական խաղերի հետ առնչություն ունեցող անձանց շրջանում, երեկ հայտնաբերվել է քովիդի 37 նոր դեպք, հայտնում է Պեկինի միջոցառման կազմկոմիտեն:
37-ից 28-ը գրանցվել է օդանավակայանում՝ ժամանողների շրջանում, այդ թվում՝ ութ մարզիկների կամ պատվիրակության անդամների, որոնք պետք է մասնակցեն խաղերին:
Պեկինում Օլիմպիական խաղերը մեկնարկում են փետրվարի 4-ին։ Դրանք կանցկացվեն մարզիկների, անձնակազմի և ԶԼՄ-ների համար սանիտարական խիստ միջոցառումների ներքո, «փակ օղակը» կբաժանի նրանց հանրությունից:
Մարզիկները և պատվիրակության անդամները պետք է չարտերային թռիչքներով ժամանեն Պեկին և ամեն օր թեստ հանձնեն:
Ռուս բիաթլոնիստ Վալերիա Վասնեցովայի թեստը դրական է եղել, նա բաց կթողնի Պեկինի մրցումները։ 24-ամյա Վասնեցովան կարանտինում է Պեկինում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օլիմպիական կրակը Աթենքից տեղափոխվեց Պեկին