2003-ի նախագահական ընտրությունները. Ընտրարշավի մեկնարկը

Your browser doesn’t support HTML5

19 տարի առաջ՝ 2003 թվականի ձմռանը Հայաստանում կայացան Երրորդ Հանրապետության պատմության 4-րդ նախագահական ընտրությունները՝ առաջին համապետական ընտությունները «Հոկտեմբերի 27»-ից հետո: Դրանց առանցքային ինտրիգը մեկն էր՝ կկարողանա՞ արդյոք վերընտրվել Ռոբերտ Քոչարյանը:
2003 թվականի ձմռանը Հայաստանում կայացան Երրորդ Հանրապետության պատմության 4-րդ նախագահական ընտրությունները: Դրանք «Հոկտեմբերի 27»-ից հետո անցկացվող առաջին համապետական ընտրություններն էին՝ կազմակերպված միանգամայն նոր ներքաղաքական իրավիճակում և ուժերի միանգամայն նոր դասավորության պայմաններում: Ընտրություններ, որոնց առանցքային ինտրիգը մեկն էր՝ կկարողանա՞ արդյոք վերընտրվել Ռոբերտ Քոչարյանը:

«Նորագույն պատմության» առաջիկա երեք թողարկումները նվիրված կլինեն 2003-ի ընտրություններին: Այս թողարկումը նվիրված է այդ նախագահական ընտրարշավի մեկնարկին: