ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է բարձրացնել Զինված ուժերի պատրաստության աստիճանը, ինչն անհրաժեշտ կլինի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին օգնություն տրամադրելու անհրաժեշտության դեպքում:
Այդ մասին այսօր Պենտագոնում հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին:
«Ուկրաինան ՆԱՏՕ-ի չորս երկրների՝ Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի և Ռումինիայի հետ ունի ընդհանուր սահմաններ: Նախագահը {Ջո Բայդենը} և պաշտպանության նախարարը {Լլոյդ Օսթինը} թույլատրել են բարձրացնել մեր {մարտական} պատրաստությունը, դա անհրաժեշտ է, եթե մենք ստիպված լինենք աջակցել մեր դաշնակիցներին», - ասել է գեներալ Միլլին:
ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը չի նշել, թե կոնկրետ որ տեսակի ստորաբաժանումներն են բարձրացնելու մարտական պատրաստության աստիճանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե Ռուսաստանից է կախված, պատերազմ չի լինի, վստահեցնում է Լավրովը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միակ մարդը, որը կարող է ասել, թե որն է Կրեմլի վերջնանպատակը, նախագահ Պուտինն է․ Բլինքեն